«Աստծո որդին» ֆիլմից կտրել են Օբամային նման սատանայի մասնակցությամբ տեսարանները
Մարկ Բերնեթի և Ռոմա Դաունիի «Աստծո որդին» ֆիլմից կտրել են այն տեսարանները, որոնցում ներկայացված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նման սատանան, գրում է Газета-ն՝ վկայակոչելով The Wrap-ը։
«Աստծո որդին» լայն էկրանի համար համապատասխանեցված «Աստվածաշունչ» սերիալի տարբերակն է, որը թողարկվել է նախորդ տարի History Channel ալիքով։
Այդ ժամանակ մամուլում և համացանցում սկսեցին հայտնվել հրապարակումներ այն մասին, որ Մոհամեն Մեհդի Օուզանին՝ սատանայի դերակատարը, շատ է հիշեցնում ԱՄՆ նախագահին։










