Առնվազն անտրամաբանական է միևնույն ուժի ներկայացուցիչների կողմից միմյանց ընտրակաշառք տալը. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմը՝ ընտրակաշառքի մասին

09:31 • 23.10.26

Առնվազն անտրամաբանական է միևնույն ուժի ներկայացուցիչների կողմից միմյանց ընտրակաշառք տալը։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմը Նախօրեին Ստեփանավան քաղաքում իրավապահ մարﬕնների կողﬕց իրականացված գործողությունների վերաբերյալ։

«2026 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ հակակոռուպցիոն կոﬕտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել Ստեփանավան համայնքի ավագանու ընտրություներին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի և ևս 13 անձի նկատմամբ՝ կոպտորեն խախտելով և անտեսելով անﬔղության կանխավարկածի սկզբունքը:

Չնայած նրան, որ իշխող ուժի ներկայացուցիչները և նրանց սատարող ԶԼՄ–ները, ﬕմյանց հերթ չտալով, փորձում են հանրությանը համոզել, որ տարածված տեսանյութում առկա են ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր, հայտնում ենք, որ սա քաղաքական հետապնդման դասական օրինակ է, քանի որ, նույն հրապարակված տեսանյութի ﬔջ երևացող իրադարձություններն ու գումարները որևէ առնչություն չունեն ընտրակաշառք տալու կամ ստանալու հանցակազմի հետ:

Միաժամանակ, հանրությանն ամեն կերպ փորձում են ներկայացնել լրիվ այլ իրականություն: Նախաքննության գաղտնիությունը հարգելով՝ պարզապես կարող ենք հստակեցնել, որ դրանք փաստացի նախընտրական այնպիսի ծախսեր կատարելու համար նախատեսված գումարներ են, որոնք «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ նախընտրական հիﬓադրաﬕց չեն կատարվում:

Ընտրակաշառքի հանցակազմի առնչությունը չեզոքացնող կարևոր հանգամանք է այն, որ գումարների փոխանցումը եղել է, ըստ էության, ﬕևնույն քաղաքական ուժի ներկայացուցիչների ﬕջև և այդ հանգածանքը ևս չի ներկայացվում հանրությանը:

Շատ դեպքերում, նրանք Ստեփանավան համայնքի ավագանու ընտրությունների՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի ավագանու անդաﬕ թեկնածուներն են:

Առնվազն անտրամաբանական է ﬕևնույն ուժի ներկայացուցիչների կողﬕց ﬕմյանց ընտրակաշառք տալը: Ակնհայտ է նաև, որ այս ամբողջը զուգորդելով ռեպրեսիվ կալանքներով, անտեսելով այլ խափանման միջոցները, հստակեցվում է քրեական վարույթի քաղաքական բաղադրիչը: