Կաննում «կինոշրջագայություններ» կանցկացվեն
Կաննում շրջագայություններ կկազմակերպվեն դեպի քաղաքի կինեմատոգրաֆիկ տեսարժան վայրեր, հայտնում է rosbalt.ru-ն։
Մասնակիցներին էքսկուրսիա կառաջարկվի բաց երկնքի տակ կինոթանգարանում՝ դիմանկարների մի ամբողջ պատկերասրահ Կաննի փողոցներում։ Առաջին գրաֆիտիները հայտնվել են դեռևս 2004-ին, իսկ այժմ կան Բելմոնդոյի, Ջոն Ուեյնի, Չարլի Չապլինի, Բաստեր Կիտոնի, Ջեյմս Դինի և այլոց դիմանկարները։
Cannes Riviera Hotel հյուրանոցի պատին պատկերված է Մերիլին Մոնրոն, իսկ Ֆրենսիս Տոներ ավենյուում կարելի է տեսնել երիտասարդ Ալեն Դելոնին։
Հանրապետության զբոսայգում հանրության ուշադրությանը կներկայացվեն ֆիլմերից լավագույն համբույրները՝ Քերի Գրանտ և Ինգմար Բերգման, Լեոնարդո Դի Կապրիո և Քեյթ Ուինսլեթ, Քլարկ Գեյբլ և Վիվյեն Լի։
Ինչ վերաբերում է հայտնի Կաննի կինոփառատոնին, ապա նրա շտաբ-բնակարանը գտնվում է Majestic Barrière հյուրանոցում, որտեղ ավելի քան 50 առանձին տարածքներ վերածվում են ժամանակակից մեդիա-գրասենյակների հարյուրավոր հեռուստա- և ռադիոընկերությունների համար։










