Սնոուդենը կոմիքսների հերոս է դարձել

12:33 • 20.05.14

Bluewater Productions հրատարակչությունը հայտարարել է կոմիքսների գրքի ստեղծման մասին, որի հերոսն ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն է, հայտնում է Lenta-ն:

 

Գրքի էլեկտրոնային և տպագիր թողարկումը տեղի կունենա մայիսի 21-ին: Ըստ հրատարակչության՝ գիրքը թույլ կտա Սնոուդենին տեսնել որպես մարդ, այլ ոչ թե մամուլի հրապարակումների հերոս, ինչպես նաև՝ հասկանալ՝ ինչն է նրան դրդել իրականացնել ԱՄՆ-ի պատմության ամենախոշոր տեղեկատվական արտահոսքը:

 

Կոմիքսի սցենարը գրել է Վալերի Դ՛Օրացիոն, պատկերազարդումները Դեն Լոուերինն են։ «Էդվարդ Սնոուդենին անվանել են հերոս, դավաճան, հանցագործ... Ո՞վ է նա իրականում». ասված է գրքի մասին մամուլի հաղորդագրության մեջ:

 

Ի սկզբանե գիրքը նախատեսված է եղել որպես Սնոուդենի կենսագրություն, սակայն հընթացս ավելի դինամիկ է դարձել: Սնոուդենի հետ ծանոթությունը սկսվում է դեռ այն շրջանից, երբ նա 19 տարեկան էր և անիմե խանութի վաճառող: