Լեոնարդո Դի Կապրիոն աշխատում է նոր նախագծի վրա
«Ուոլ Սթրիթի գայլը» աղմկահարույց ֆիլմից հետո հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հայտարարել էր, որ պատրաստվում է դադար առնել դերասանական կարիերայում, քանի որ հոգնել է անդադար նկարահանումներից, գրում է loveradio.ru-ն։
Սակայն Լեոնարդոն, կարծես, չի կարող ապրել առանց տեսախցիկների, քանի որ սկսել է աշխատել որպես պրոդյուսեր։ Նրա նոր նախագիծը կդառնա նորվեգացի գրող Յու Նեսբյոյի «Արյուն ձյան վրա» հայտնի վեպի էկրանավորումը։
Պատմությունը մարդասպանի մասին է, ում հանձնարարված է սպանել շեֆի կնոջը։ Սակայն վարձու մարդասպանը սիրահարվում է իր զոհին, ինչից հետո հերոսները ստիպված են փախուստի դիմել՝ գանգստերներից փրկվելու համար։ Դերասանական կազմի մասին տեղեկությունը դեռևս գաղտնի է պահվում։
Դի Կապրիոն, սակայն, այդքանով չի բավարարվել. նա հասցրել է ընդունել Մարտին Սկորսեզեի առաջարկը՝ կատարել Թեոդոր Ռուզվելտի դերը։ Համաձայնել է նաև նկարահանվել մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «The Revenant» ֆիլմում։











