Ստամբուլում «Անմեղության թանգարանը» ճանաչվել է «Տարվա եվրոպական թանգարան»
«Անմեղության թանգարանը», որը Ստամբուլում հիմնադրել է գրականության Նոբելյան մրցանակակիր, ազգությամբ թուրք Օրհան Փամուկը, ճանաչվել է 2014 թվականի եվրոպական թանգարան, գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Տալլինում կայացած Եվրոպական թանգարանային համաժողովի ժյուրիի նիստի արդյունքներին։
«Անմեղության թանգարանը» բացվել է 2012 թվականին: Դրանից մի քանի տարի առաջ՝ 2008 թվականին, Փամուկը հրապարակել է այդ անվանումով իր վեպը, որտեղ սիրո պատմությունը հանգեցնում է թանգարանի ստեղծման:
Թանգարանում ցուցադրվում են անցած դարի 70-80-ական թվականների կենցաղային իրեր և անձնական իրեր, որոնք հեղինակը հավաքել է Թուրքիայում՝ աշխատելով իր ստեղծագործության վրա։










