Քրաուդֆանդինգը փրկել է Սան Դիեգոյի օպերան փակվելուց
ԱՄՆ-ի Սան Դիեգոյի օպերայի տնօրենների խորհուրդը հետ է կանչել մշակութային հաստատությունը փակելու մասին իր որոշումը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Մարտին 19-ին տնօրենների խորհուրդը որոշում էր կայացրել փակել Սան Դիեգոյի օպերան: Ապրիլին օպերան որպես փրկության վերջին հնարավորություն սեփական քրաուդֆանդինգի արշավ էր սկսել (երբ կոլեկտիվ դրամահավաք է իրականացվում), որը կազմակերպվել էր 1 միլիոն դոլար հավաքելու նպատակով:
Արդյունքում՝ հավաքվել է 2 միլիոն դոլարից ավելի: Այժմ 2015 թվականին փակվելու փոխարեն Սան Դիեգոյի օպերան միանգամից երեք պրեմիերա կունենա. տնօրենների խորհրդի նախագահ Քերոլ Լեզիրի խոսքով՝ թատրոնը կբեմադրի Պուչինիի «Բոհեմը», Մոցարտի «Դոն Ժուանը» և Ջոն Ադամսի «Նիքսոնը Չինաստանում»։










