Ջորջիո Արմանին հագուստներ է ստեղծել «Փամփուշտներից քշվածները» ֆիլմի համար (լուսանկարներ)
Ջորջիո Արմանին հաճախ է հագուստներ ստեղծում կինոհերոսների համար. բոլորովին վերջերս նրա հագուստները կրում էին աղմկահարույց «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի հերոսները։ Այժմ հայտնի դիզայները հեղինակել է չինական «Փամփուշտներից քշվածները» արկածային ֆիլմի հերոսների հագուստները, գրում է buro247.ru-ն։
Ֆիլմի ռեժիսորն է Ցզյան Վենը, գործողություններն ընթանում են 1920-ական թթ. Շանհայում։ Ջորջիո Արմանին ստեղծել է հագուստներ ոչ միայն ֆիլմի կերպարների, այլև 5 դերասանների և ռեժիսորի համար, որոնք ներկա են գտնվել Կաննի կինոփառատոնին։
«Փամփուշտներից քշվածները» ֆիլմի պրեմիերան կկայանա Չինաստանում դեկտեմբերի 18-ին։ Իսկ միջազգային վարձույթում ֆիլմը կհայտնվի 2015թ. հունվարին։
![]()




























