Ժան Լյուկ Գոդարը հրաժարվել է Կաննում ներկայացնել իր իսկ ֆիլմը

11:39 • 21.05.14

Ֆրանսիական կինոյի դասական ներկայացուցիչ Ժան Լյուկ Գոդարը, ում «Հաջողությո՛ւն, լեզու» ֆիլմը մասնակցում է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթին, հրաժարվել է մեկնել Կանն, հայտնում է Интерфакс-ը։

 

«Կաննում անելու ոչինչ չկա։ Ես արդեն եղել եմ այնտեղ և գիտեմ, որ այնտեղ բոլորը միայն ֆիլմ են դիտում, այնուհետև ասում հեղինակներին, թե որքան է իրենց դուր եկել»,- ասել է Գոդարը։

 

Ռեժիսորը խոստովանել է նաև, որ չի ընդունում ոչ մի մրցանակ։ «Ես կցանկանայի, որպեսզի ոչ մի մրցանակ ընդհանրապես չլիներ։ Եվ որպեսզի պարտավորված չլինեն մրցանակներ հանձնել կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար. մեր ժամանակներում դա ստորացուցիչ է։ Ես արդեն 5 կամ 6 մրցանակ ունեմ, նույնիսկ՝ «Օսկար»»,- ասել է Գոդարը։

 

Նա խոստացել է «Ոսկե արմավենի» ստանալու դեպքում այն նվիրել իր հարկային խորհրդատուին։ «Եթե հանկարծ ինձ «Ոսկե արմավենի» նվիրեն, ես այն կտամ իմ հարկային խորհրդատուին, ինչպես արել եմ ժամանակին «Օսկար» մրցանակի հետ։ Նա ինձ հարցրեց՝ կարելի՞ է արդյոք վերցնել դա։ Ես ասացի՝ «Իհարկե»»,- պատմել է ֆրանսիացի ռեժիսորը։


Հիեցնենք, որ Կաննի կինոփառատոնն այս տարի անցկացվում է մայիսի 14-25-ը։