Կաննի կինոփառատոն 2014. կարմիր գորգի ամենահամարձակ զգեստները (լուսանկարներ)

00:03 • 21.05.14

Հոլիվուդյան աստղերը Կաննում ցուցադրել են, որ պատրաստ են նորաձև փորձարկումների: Ինչպես գրում է Rbc.ru-ն` աստղերը կինոփառատոնին ներկայացրել են համարձակ զգեստների ու դասական զարդերի նորաձև համադրությունը:

 

«Ընտելացնել վիշապին-2» անիմացիոն ֆիլմի պրեմիերային «Օսկարի» դափնեկիր, ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը ներկայացել է երկար սև կիսաշրջազգեստով և ինքնատիպ փայլուն վերնազգեստով:


Նաոմի Ուոթսը նույն ֆիլմի պրեմիերային հայտնվել է մոխրագույն-երկնագույն մետաքսից կարված բավականին բաց զգեստով: Թափվող թևքով զգեստի հետ Նաոմին համադրել է օձի տեսքով կոլյեն` սպիտակ ոսկուց և ադամանդներով:


Ջուլիանա Մուրը ռեժիսոր Մայքլ Լիի «Ուիլյամ Տերներ» ֆիլմի պրեմիերային ներկայացել է Louis Vuitton-ի զգեստով` բուրգունդյան երանգի մետալիկ կաշվից կարված վերնամասով:

 


Ամերիակցի հաղորդավարուհի Քարլի Ստիլը ներկայացել է դիմափոշու գույն ունեցող հունական ոճի շիֆոնե զգեստով, սակայն բավականին բաց ու թեթև վերնամասով:

 


Մոդել Ադրիանա Լիման «Տեղացին» ֆիլմի պրեմիերային ժամանել է կրկին դիմափոշու գույն ունեցող զգեստով, որը ևս գայթակղիչ ներքնազգեստ հիշեցնող վերնամաս ունի:

 


Սուպերմոդել Լիա Կեբեդեն խախտել է կարմիր գորգի համար սովորական դարձած երկար զգեստի ավանդույթը` ներկայանալով Roberto Cavalli-ի մինի-զգեստով:

 

 

Համենայն դեպս՝ ամենատպավորիչ զգեստներից մեկը «Ուիլյամ Տերների» պրեմիերային կրել է դերասանուհի Բլեյք Լավլին: Նա ներկայացել է Chanel-ի` բաց վերնամասով, երկար, կիսաթափանցիկ զգեստով: