Led Zeppelin-ը մեղադրվում է աշխարհահռչակ հիթի գողության համար

12:59 • 21.05.14

Բրիտանական աշխարհահռչակ Led Zeppelin ռոք խմբի դեմ կարող է դատական հայց ներկայացվել, ըստ որի LZ-ի անդամներն ամերիկյան մեկ այլ խմբից են գողացել իրենց ամենահայտնի հիթերից մեկը՝ Stairway To Heaven-ը։

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, Spirit ռոք խումբը պնդում է, որ նշված երգը գրել է իրենց հանգուցյալ կիթառահար Ռենդի Կալիֆոռնիան՝ 1968թ.։ Երկու խմբի համատեղ շրջագայության ժամանակ Led Zeppelin-ը գողացել է այդ երգը՝ 3 տարի անց այն պաշտոնապես թողարկելով։

 

Ամերիկյան բենդի բաս կիթառահար Մարկ Անդեսը նշել է, որ Led Zeppelini անդամները լսել են այդ երգը 1960-ական թվականների վերջին տեղի ունեցած շրջագայության ժամանակ և որոշել կրկնօրինակել այն։

 

Այժմ Spirit-ը փորձում է ամեն կերպ խոչընդոտել երգի վերաթողարկմանը։