Ռախմանինովի Երկրորդ սիմֆոնիայի նոտաները վաճառվել են 1.2 մլն ֆունտ ստեռլինգով

14:18 • 21.05.14

Սերգեյ Ռախմանինովի Երկրորդ սիմֆոնիայի ձեռագիրը մինչ 2004-ը համարվում էր կորած։ Այն գտնելուց միայն 10 տարի անց Sotheby's աճուրդի տանը հաջողվել է վաճառել նմուշը, հայտնում է buro247.ru-ն։

 

Ռախմանինովի 320-էջանոց ձեռագիրը միակ հեղինակային նմուշն է, որը պահպանվել է։ 1908թ. Սանկտ Պետերբուրգում պրեմիերայից հետո այն համարվում էր կորած։ Գրեթե մեկ դար անց պարզվել է, որ ձեռագիրը գտնվել է եվրոպացի հավաքորդներից մեկի կալվածքում։ Այս տարիների ընթացքում Ռախմանինովի ձեռագիրը գտնվել է մասնավոր հավաքածուում։

 

2004-ին Sotheby's-ն արդեն փորձել է վաճառել ձեռագիրը, սակայն նմուշը հանվել է վաճառքից։ Այդ ժամանակից ի վեր ձեռագիրը ցուցադրվել է Բրիտանական գրադարանում, և միայն մայիսի 20-ին է այն հասանելի դարձել գնման համար։ Ձեռագիրը վաճառվել է 1.2 մլն ֆունտ ստեռլինգով։ Գնորդի անունը չի նշվում։