Լոնդոնի թանգարանում բացվելիք ցուցահանդեսը կնվիրվի Շերլոկ Հոլմսին
Լոնդոնի թանգարանում գրող Արթուր Կոնան Դոյլի ստեղծած գրական հերոս, դետեկտիվ Շերլոք Հոլմսին նվիրված ցուցահանդես կբացվի: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Associated Press-ին:
Սա առաջին անգամն է, երբ պատմական թանգարանում ցուցահանդեսն ամբողջությամբ մտացածին հերոսի է նվիրվում:
Ցուցահանդեսի բացումը նախատեսված էր մայիսի 20-ին, սակայն կբացվի հոկտեմբերի 17-ին և կտևի մինչև 2015 թ.-ի ապրիլի 12-ը:
Կազմակերպիչները նպատակ ունեն ուսումնասիրել Կոնան Դոյլի հերոսի ստեղծման գործընթացը և հետևել Հոլմսի կերպարի էվոլյուցիային՝գրականության, թատրոնի և կինոյի մեջ:










