Գայ Փիրսի փոխարեն Բենեդիկտ Քամբերբեթչը կնկարահանվի «Սև պատարագ» ֆիլմում. Hollywood Reporter

14:46 • 22.05.14

Բրիտանացի հայտնի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը բանակցում է Warner Bros. և Cross Creek Pictures ընկերությունների հետ՝ քննարկելով իր մասնակցությունը «Սև պատարագ» ֆիլմում։ Ինչպես նշում է Газета-ն, այս մասին գրում է The Hollywood Reporter-ը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով։

 

Եթե Քամբերբեթչն իրականում միանա նկարահանման աշխատանքներին, ապա նա կփոխարինի Գայ Փիրսին, ով անհայտ պատճառներով ստիպված է եղել հրաժարվել այս նախագծից։

 

Ֆիլմը հիմնված է «Սև պատարագ. Ուայթլի Բալջեր, ՀԴԲ և սատանայական գործարք» գրքի վրա։ Նկարահանումներն ընթանում են ամերիկյան Բոստոն քաղաքում։

Հայտնի է, որ բոստոնյան հանցագործի ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի տեղեկատու Ուայթլի Բալջերի դերը խաղում է Ջոնի Դեփը։ Քամբերբեթչը կխաղա նրա եղբոր՝ Բիլի Բալջերի դերը։