Չինաստանում թանգարան է փակվել՝ կեղծ ցուցանմուշների պատճառով
Չինաստանի Լուչեն քաղաքում ոստիկանությունը թանգարան է փակել, երբ պարզել է, որ հազարավոր ցուցանմուշներ կեղծ են, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով France Presse գործակալությանը։
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ թանգարանի 8.000 նմուշների գրեթե 1/3-րդը կեղծ է, այդ թվում՝ Ցին տոհմին պատկանող թուրը, որը գնահատվում էր 19 մլն դոլար։
Փորձագետ Մա Վեյդուի կարծիքով՝ նման «կեղծ» թանգարաններ կան Չինաստանի շատ անկյուններում և ստեղծվում են նյութական օգուտ ստանալու համար։
Չինաստանում արագորեն աճում է թանգարանների թիվը. մեկ տարվա ընթացքում կառուցվել և գրանցվել է 299 նոր հաստատություն։










