Ժերար Դեպարդյոն կխաղա Նապոլեոնի դերը
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն կխաղա Նապոլեոն կայսեր դերը։ Դերասանն այժմ հրավիրված է Հունգարիա՝ Սեգեդ քաղաքում բաց երկնքի տակ անցկացվող փառատոնին, հայտնում է Deutsche Welle-ն։
Փառատոնի կազմակերպիչների խոսքերով՝ Դեպարդյոն կմասնակցի «Հարի Յանոշ» երաժշտական ներկայացմանը՝ հունգարացի երգահան Զոլտան Կոդայի կատակերգական օպերային։
Բեմադրությունում, որի գործողություններն ընթանում են 19-րդ դարի սկզբին Հունգարիայում, Իտալիայում և Ավստրիայում, գլխավոր հերոսը պատմում է նապոլեոնական պատերազմների ընթացքում իր հորինված արկածների և հերոսությունների մասին։ Նրա պատմությունները դարձել են հունգարական բանահյուսության մի մասը։ Ներկայացումները կկայանան օգոստոսի 1-ին և 2-ին։










