Փոլ Մաքքարթնին ևս մեկ համերգ է հետաձգել հիվանդության պատճառով

21:11 • 22.05.14

Բրիտանացի ռոք երաժիշտ Փոլ Մաքքարթնին հիվանդության պատճառով հետաձգել է մայիսի 28-ին Սեուլում նախատեսված համերգը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` Hollywood reporter-ին հղումով:


«Դիտարկվում են շոուն տեղափոխելու բոլոր հնարավոր տարբերակները: Ճապոնիայում վիրուսով վարակված երգչին բժիշկները խորհուրդ են տվել անկողնային ռեժիմ պահպանել: Մինչ այժմ նա իրեն այնքան էլ լավ չի զգում, և համերգի հետաձգումն անխուսափելի էր», - հայտնել է Մաքքարթնիի պաշտոնական ներկայացուցիչը:


Երգիչն անձամբ ներողություն է խնդրել երկրպագուներից և խոստացել է մոտ ապագայում համերգով վերադառնալ Սեուլ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մաքքարթնին հիվանդության պատճառով 4 համերգ էր հետաձգել Ճապոնիայում, որոնք պետք է անկացվեին անցյալ և այս շաբաթվա ընթացքում: