Օվկիանոսում ապրող քոչվոր մարդկանց կյանքն ու առօրյան պատկերող տպավորիչ լուսանկարները` Business Insider-ի ֆոտոշարքում

08:35 • 22.05.14

Լուսանկարչության արվեստն ուսումնասիրելիս Լոնդոնում բրիտանացի Ջեյմս Մորգանը կարդացել է Հարավարևելյան Ասիայի քոչվոր ցեղի մասին, որին հաջողվել է 2004-ին Հնդկական օվկիանոսի ցունամիից ազատվել գրեթե առանց զոհերի:


«Նրանք այնքան լավ էին հասկանում օվկիանոսը, որ  արդեն պաշտպանական միջոցառումներ էին ձեռնարկել՝ նախքան ցունամիի հարվածը», - Մորգանի խոսքը ներկայացնում է Business Insider-ը:


Մասնագիտությամբ մարդաբան Մորգանը որոշել է լուսանկարել Ինդոնեզիայի, Մալայզիայի և Ֆիլիպինների հարևանությամբ ծովի ջրերում բնկվող Bajau Laut ցեղի կյանքը, որի անվանումն իրենց լեզվից թարգմանաբար նշանակում է «նավի վրա բնակվող», և որն սկսել է կորցնել իր ազգային մշակույթը վերջին տարիներին:


Մորգանը լուսանկարել է քոչվոր ժողովրդի առօրյան, թե ինչպես են նրանք պայքարում իրենց գոյությունը պահելու համար՝ շարունակ ձկնորսությամբ զբաղվելով` այդպիսով իսկ վնասելով իրենց բնակավայրը: