Երբ տեսնում եմ Հռոմի պապին, ծնկի եմ գալիս և արտասվում. Սոֆի Լորեն
Իտալացի դերասանուհի Սոֆի Լորենը խոստովանել է, որ իր 80-ամյակին ամենից շատ կցանկանար խոսել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, գրում է Комсомольская правда-ն։
«Դա ինձ համար կլիներ ծննդյանս օրվա ամենահրաշալի նվերը։ Եթե նա զանգահարեր, ես, հավանաբար, կկորցնեի գիտակցությունս»,- ասել է Լորենը։

Այժմ դերասանուհին գտնվում է Կաննի միջազգային կինոփառատոնում, ինչպես նաև պատրաստվում է ծննդյան օրվան (սեպտեմբերի 20-ին է)։
Յուրաքանչյուր կիրակի Լորենը պարտադիր լսում է Հռոմի պապի ելույթները։ «Ես դիտում եմ նրան հեռուստացույցով, ծնկի եմ գալիս և աղոթում։ Երբեմն նույնիսկ արտասվում եմ, այդպիսի ազդեցություն են ունենում նա և նրա խոսքերն ինձ վրա»,- խոստովանել է դերասանուհին։
Հռոմի պապի ձայնը լսելու ցանկությունն այնքան էլ անիրական չէ, ինչպես կարող է թվալ։ Ֆրանցիսկոս պապն արդեն մի քանի անգամ անձամբ զանգահարել է որոշ մարդկանց, որոնց մասին իմացել է ԶԼՄ-ներից և նամակներ ստացել և որոնց պատմությունները հուզել են իրեն։










