«Աստղային պատերազմներ» ֆիլմի երկրպագուներին 7-րդ մասում նկարահանվելու հնարավորություն կտրվի (տեսանյութ)
«Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսն իր տեսաուղերձում հայտարարել է «Աստղային պատերազմներ. Փոխելու ուժը» բարեգործական ակցիայի մասին, որի մասնակիցները ֆիլմում նկարահանվելու հնարավորություն կստանան, գրում է lenta.ru-ն։
Հաղթող կարող է դառնալ յուրաքանչյուրը, ով բարեգործական ներդրում կանի հատուկ կայքում 2014թ. հուլիսի 18-ին։ Հավաքված միջոցները կուղղվեն զարգացող երկրներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության զարգացմանը։
Ակցիայի նախաձեռնողներն են Disney, Lucasfilm և Bad Robot ընկերությունները։ Disney-ը ծրագրի թողարկման համար արդեն ներդրել է մոտ 1 մլն դոլար։
Որքան շատ լինեն ներդրումները, այնքան մեծ է հաղթելու հավանականությունը։
Ֆիլմի նոր մասի նկարահանումները մեկնարկել են 2014թ. մայիսին Դուբայի անապատային շրջաններում։ Ֆիլմը պետք է վարձույթում հայտնվի 2015թ. դեկտեմբերին։










