Լայպցիգում Բախի արխիվը կընդլայնի համացանցում տվյալների բազան
Գերմանացի երգահան Յոհան Սեբաստիան Բախի արխիվը Լայպցիգում, որը հիմնվել է 1950-ին՝ նրա մահվան 200-րդ տարելիցի կապակցությամբ, մտադիր է էապես ընդլայնել իր գործունեությունը համացանցում, հայտնում է Deutsche Welle-ն։
Այդպիսով՝ արխիվի ղեկավարությունը մտադիր է լավացնել հնարավորությունները՝ գիտական և երաժշտական հետազոտությունների արդյունքների փոխանակման և տարածման համար։
Թվային բազայի համար հիմք կհանդիսանա գերմաներենով, անգլերենով և ֆրանսերենով կենսագրական տվյալների հավաքածուն, որը ներառում է տեղեկություններ 65.000 հրապարակումների մասին։










