Կաննում առաջին մրցանակները կարճամետրաժ ֆիլմերն են ստացել
Կաննի 67-րդ կինոփառատոնի կինոֆոնդի (Cinefondation) առաջին մրցանակին արժանացել է ամերիկուհի Աննա Սիլվերշտայնի կարճամետրաժ «Skunk» ֆիլմը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ֆիլմը, որի դեպքերը տեղի են ունենում Տեխասում, պատմում է դեռահաս աղջկա մասին, ով փնտրում է իր սիրելի շանն առևանգողներին: Ֆիլմի ռեժիսորը իր աշխատանքի դիմաց 15.000 եվրո է ստացել:
Կինոֆոնդի 2-րդ մրցանակին արժանացել է ճապոնուհի Ատսուկո Խարայգանիի « Oh Lucy» ֆիլմը: Նա 11.000 եվրո է ստացել:
Երրորդ մրցանակը կիսել են իտալական Ֆուլվիո Ռիսուլեոն՝ « Lievito Madre » և բրիտանուհի Դեյզի Ջեյկոբին՝ «Bigger Picture» ֆիլմերով: Նրանք 7.5 հազար եվրո են ստացել:










