Իսպանիայում հայտնաբերվել է Սալվադոր Դալիի առաջին սյուրռեալիստական կտավը

09:30 • 23.05.14

Անհայտ հեղինակի կտավը, որը 25 տարի առաջ վաճառվել է Իսպանիայի խանութներից մեկում 150 եվրոյով, պարզվել է՝ Սալվադոր Դալիի առաջին սյուրռեալիստական կտավն է, որը նա նկարել է 17 տարեկանում, հայտնում է Корреспондент-ը։

 

Արվեստագետ Տոմո Լ՛Ամոն նկարը գնել է 1988-ին Ժիրոնա քաղաքի հնագիտական սրահում։ Նա կտավը, որում պատկերված է հրեշտակների թռիչքը հրաբխի վրայով, գնել է 25 հազար պեսետով։ Կերպարվեստի սիրահարն անմիջապես հասկացել է, որ գործ ունի Դալիի աշխատանքի հետ, սակայն դա ապացուցելու համար պահանջվել են մի շարք բարձրտեխնոլոգիական փորձաքննություններ։

 

Թեև «Սալվադոր Դալիի ներարգանդային ծնունդը» անվանումով կտավն ուներ հենց հեղինակի ստորագրությունը, այն վերագրում էին անհայտ հեղինակի՝ ամսաթվի պատճառով՝ 1896թ. (Դալիի ծնունդից 8 տարի առաջ):

 

Սակայն ուսումնասիրություններից հետո մասնագետները եկել են այն եզրահանգման, որ կտավի հեղինակն է Դալին և նկարել է այն 1921-ին՝ 17 տարեկանում։

Լ՛Ամոն նախորդ ամիս կտավը վաճառել է մի հավաքորդի, ում անունը և նկարի արժեքը չի նշվում։