Փոլ Մաքքարթնին հոսպիտալացվել է Ճապոնիայում

00:12 • 23.05.14

Փոլ Մաքքարթնին հոսպիտալացվել է Ճապոնիայում` կապված վարակային վիճակի սրացման հետ: Այս մասին հայտնում է INTERFAX-ը` Fox News –ին հղումով, որն էլ վկայակոչում է The Sankei Sports ճապոնական պարբերականին:


Ռոք երաժշտի պաշտոնական ներկայացուցիչները դեռևս չեն հաստատել այս տեղեկությունը:


Հիշեցնենք, որ 71-ամյա երաժիշտն ավելի վաղ ստիպված էր եղել հիվանդության պատճառով հետաձգել իր համերգները Ճապոնիայում և Հարավային Կորեայում:


Նշվում է, որ Մաքքարթնին հունիսի 14-ին ԱՄՆ-ում հյուրախաղեր է սկսելու: Նրա պաշտոնական կայքում դեռևս տեղեկություն չի հայտնվել դրանք հետաձգելու մասին: