Ֆրանսիական Նանսի քաղաքը 18-ամյա երիտասարդի՝ անօդաչու սարքով նկարահանված ֆիլմում (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆրանսիական Նանսի քաղաքի 18-ամյա բնակիչ Նանս Թոմասն իր հայրենի քաղաքի մասին ֆիլմ է ներկայացրել, որը նկարահանվել է անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, թռչնի թռիչքի բարձրությունից։
Սակայն երիտասարդը ստիպված է եղել 550 դոլար վճարել՝ քաղաքացիների կյանքը վտանգելու և ֆրանսիական օրենքներին չհետևելու համար, ներառյալ՝ սարքը բնակելի տարածքներում գործարկելու թույլտվության համար, գրում է nydailynews.com-ը։
«Ես գտնվում էի նաև ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, սակայն իմ ընտանիքն ինձ օգնեց»,- ասել է Թոմասը, ով պատրաստվում է նկարահանումներ իրականացնել Իսպանիայում և Պորտուգալիայում, որտեղ անօդաչու սարքերի վերաբերյալ օրենքներն այդքան էլ խիստ չեն։

















