Ջոան Ռոուլինգը կրկին զբաղվում է «Հարի Փոթերով»
Բրիտանացի հայտնի գրող Ջոան Ռոուլինգը վերադարձել է այն սյուժեին, որը տարիներ առաջ իրեն համաշխարհային հռչակ է բերել, գրում է Euromag-ը։
Ռոուլինգն անձամբ է աշխատում նոր կինոսցենարի վրա, որը դեռահաս կախարդ Հարի Փոթերի աշխարհի մասին է։
«Ֆանտաստիկ կենդանիներ և դրանց բնակության վայրերը» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հարի Փոթերի մասին առաջին գրքում տեղի ունեցող իրադարձություններից 70 տարի առաջ։ Գլխավոր հերոսն է Նյուտ Սկամանդերը, ով կախարդական կենդանիների ու էակների հետազոտող է։
Ներկայում բանակցություններ են ընթանում օսկարակիր ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի հետ, ով նկարահանել է «Հարի Փոթերն ու Ազկաբանի բանտարկյալը» ֆիլմը։ Ըստ նախնական ծրագրերի՝ նոր ֆիլմն էկրան կբարձրանա 2016թ. հոկտեմբերին։










