Christie's-ը 7.5-10 մլն դոլարով վաճառքի է հանել Ստրադիվարիի ջութակը
Christie's աճուրդի տունը Նյու Յորքում վաճառքի է հանել Անտոնիո Ստրադիվարիի ջութակը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Աճուրդի տանը գործիքի նախնական արժեքը գնահատվել է 7,5-10 մլն դոլար։ Եվ եթե այն վաճառվի այդ արժեքով, ապա կդառնա ամենաթանկ երաժշտական գործիքներից մեկն աշխարհում։
Վաճառքի հանված գործիքը պատրաստվել է 1731-ին և հայտնի է The Kreutzer անունով։ Իր անվանումը նա ստացել է ի պատիվ ֆրանսիացի հայտնի ջութակահար, երգահան և դիրիժոր Ռոդոլֆ Կրեյցերի (1766-1831թթ.)։
Կրեյցերը նվագել է այս գործիքի վրա 1795-ից մինչև մահը։ Այնուհետև ջութակը գտնվել է ֆրանսիացի ջութակահար և մանկավարժ Լամբեր Ժոզեֆ Մասարայի մոտ, իսկ հետագայում՝ տարբեր ֆրանսիական հավաքածուներում։










