ԱՄՆ-ում ֆիլմ կնկարահանեն երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մասին
Ամերիկացի դերասանուհի Անջելա Բասետը ֆիլմ կնկարահանի հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մասին, գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ հղում անելով LifeTime TV-ին։
«Ես բարձր եմ գնահատում Հյուսթոնի և նրա նախկին ամուսնու՝ Բոբի Բրաունի տաղանդն ու ձեռքբերումները։ Պատասխանատվություն և անհրաժեշտություն եմ զգում պատմելու նրանց պատմությունը»,- ասել է Բասետը։
Ըստ լուրերի՝ դա կլինի ֆիլմ երգչուհու և երգիչ Բոբի Բրաունի սիրո պատմության մասին։ «Ուիթնի Հյուսթոն» անվանումով ֆիլմի պրեմիերան կկայանա 2015-ին։
Երգչուհին մահացել է 2012թ. փետրվարի 11-ին 48 տարեկանում։ Նա համարվում էր ամենահաջողակ աստղերից մեկն ամերիկյան էստրադայում։ Նրա ալբոմներն ու երգերը վաճառվել են ավելի քան 170 մլն օրինակով։ Իր հրաշալի կարիերայի ընթացքում երգչուհին արժանացել է ավելի քան 400 մրցանակի։










