Մահացել է բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը

10:52 • 24.05.14

Սերը գոյության հանճարն է միակ.
Սիրո հակառակն ամենևին էլ
Չսիրելը չէ, մահն է պարզապես…
Սիրահարները անմահությունն են վերանորոգում։

 

Լոս Անջելեսում 78 տարեկանում մահացել է հայտնի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը։


Նա ծնվել է 1936թ.-ին, Արգենտինայում և ստեղծագործել է հայերեն, իսպաներեն, նաև՝ անգլերեն և իտալերեն։

Նրա ստեղծագործությունների թվում է նաև Րաֆֆու «Խենթը» վեպի իսպաներեն թարգմանությունը։

 

1968թ.-ին տեղափոխվել է Լոս Անջելես։ Եղել է ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահը։

Ավարտել է Բուենոս Այրեսի ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Մեկ օրում հինգ ձայն», լույս է տեսել 1966 -ին։ Այնուհետ հրատարակվել են Կիրակոսյանի «Էություն և կետադրություն» (1967, իտալ.), «Հայաստանյան ապրումներ» (1970), «Բանաստեղծություններ» (1972) ժողովածունները։