Կոնչիտա Վուրստը «կթեժացնի» Ստամբուլում Լեդի Գագայի համերգը. ԶԼՄ-ներ

09:33 • 24.05.14

Հայտնի երգչուհի Լեդի Գագան «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի հաղթող Կոնչիտա Վուրստին (իրական անունը՝ Թոմաս Նոյվիրտ) հրավիրել է Ստամբուլում իր համերգը «թեժացնելու», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Եվրատեսիլի» պաշտոնական կայքին, որն էլ վկայակոչում է Huffington Post-ին։

 

Լեդի Գագայի երրորդ ստուդիական ալբոմը կոչվում է Artpop։ Մայիսի սկզբից երգչուհին համաշխարհային շրջագայություն է իրականացնում հաջակցություն իր ալբոմի։

 

Վուրստը, ինչպես հայտնի է դարձել, ելույթ կունենա Ստամբուլում սեպտեմբերի 16-ին։ Սակայն սպասվում է, որ Գագան կհրավիրի նրան իր շրջագայության շրջանակներում այլ համերգների ևս։

 

«Եվրատեսիլ-2014»-ն անցկացվել է Կոպենհագենում մայիսի 6-10-ը։ Հայաստանը ներկայացրել է Արամ MP3-ը։