«Քրեական հերյուրանքի» աստղերը կհավաքվեն Կաննում` նշելու ֆիլմի 20-ամյա հոբելյանը

01:25 • 24.05.14

Քվենտին Տարանտինոյի «Քրեական հերյուրանք» (Pulp Fiction) դրաման նշում է իր 20-ամյակը: Ինչպես ներկայացնում է mtv.ru-ն` ուղիղ 20 տարի առաջ Կաննի կինոփառատոնում կայացել է ֆիլմի պրեմիերան, որը հեղափոխեց հանդիսատեսի պատկերացումները քրեական ժանրի մասին և նոր հեղափոխության սկիզբ դրեց Հոլիվուդում:


Այն ժամանակ երկու քրեական հեղինակության ձերբակալության, ծերացող բռնցքամարտիկի և սիրեկան կողոպտիչների զույգի մասին ֆիլմը միաժամանակ հիացմուքնով ընդունեցին և' հանդիսատեսը, և' կինոքննադատները, և' փառատոնի ժյուրին, որը ֆիլմի հեղինակներին «Արմավենու ճյուղ» նվիրեց:


Այժմ` 20 տարի անց, ֆիլմի հեղինակ Քվենտին Տարանտինոն և ֆիլմի գլխավոր դերակատարներ Ջոն Տրավոլտան, Ումա Թուրմանը հավաքվել են կինեմատոգրաֆի «եվրոպական մայրաքաղաքում»` ֆիլմի հոբելյանական դիտմանը:


Սեմյուել Լ. Ջեքսոնին, Բրյուս Ուիլիսին և Քրիստոֆեր Ուոքենին  չի հաջողվել այցելել միջոցառմանը: