Տարանտինոն մտադիր է «Ազատագրված Ջանգոն» վերածել սերիալի
Հայտնի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն Կաննի կինոփառատոնի հանդիսատեսին հայտնել է, որ ցանկանում է իր «Ազատագրված Ջանգոն» ֆիլմը վերածել հեռուստասերիալի, գրում է ria.ru-ն՝ հղում անելով USA Today պորտալին:
«Ես «Ջանգո»-ի նյութերից 90 րոպե ունեմ։ Դրանք դեռ ոչ ոք չի տեսել»,- ասել է Տարանտինոն:
Ռեժիսորը պատրաստվում է այն վերածել չորս 1-ժամանոց սերիաների, որոնք ցույց կտրվեն ԱՄՆ-ի մալուխային հեռուստատեսությամբ:
«Մարդիկ հոգնում են 4-ժամանոց ֆիլմից: Իսկ 1-ժամանոց սերիաները սիրում են, ուղղակի տանջվում են, այնքան են ուզում դիտել բոլոր չորս մասերը: Ահա այդպես դա կաշխատի, կարծում եմ»,- հայտարարել է Տարանտինոն։










