Էլիզաբեթ 2-րդ թագուհու մասին սերիալ կնկարահանվի
Անգլիայում մտադիր են նկարահանել հեռուստատեսային բազմասերիանոց սերիալ Էլիզաբեթ 2-րդ թագուհու կյանքի և 60 տարվա գահակալման տարիների մասին։ Մոտ 20 սերիաների սցենարը կգրի դրամատուրգ Փիթեր Մորգանը, հայտնում է segodnya.ua-ն։
Սերիալի գործողությունները կսկսվեն 1947-ից, երբ արքայադուստր Էլիզաբեթն ամուսնանում է Ֆիլիպի հետ։ Այնուհետև իրադարձությունները կշարունակվեն այն պահից, երբ աղջիկն իմանում է հոր՝ Գեորգ 6-րդ թագավորի մահվան մասին։
Մորգանը մտադիր է սցենարում ընդգրկել թագուհու բոլոր անձնական, քաղաքական և սոցիալական հաջողությունները և անհաջողությունները, որոնք տեղի են ունեցել նրա գահակալման տարիներին։ Թագուհու դերը կատարելու համար անհրաժեշտ է ընտրել 3 դերասանուհիների։ Բոլոր գլխավոր դերակատարները պետք է լինեն բրիտանուհիներ։ Բացի այդ կընտրվեն հարյուրավոր դերասաններ այլ կերպարների համար։
«Մենք ցանկանում ենք պատկերել բոլոր վարչապետներին և պետությունների ղեկավարներին, այդ թվում՝ ԱՄն նախագահին։ Հավանաբար, սերիալում մենք կներառենք նաև Նելսոն Մանդելային։ Ֆիլմում կլինեն նաև արքայազն Ֆիլիպը, Չարլզը, Դիանան, Կամիլան, Ուիլյամը, Քեյթը և թագավորական ընտանիքի շատ այլ անդամներ»,- պատմել է Մորգանը։










