Կաննում լավագույն ֆիլմ է ճանաչվել թուրք ռեժիսորի «Ձմեռային քունը»

00:14 • 25.05.14

Կաննի 67-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին է արժանացել թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռային քունը» (KIS Uykusu) ֆիլմը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:


2014 թվականի փառատոնի ֆավորիտ՝ բելգիացի ռեժիսորներ Դարդենն եղբայրները («Երկու օր, մի գիշեր» ֆիլմ) առանց մրցանակի են մնացել:


Փառատոնի գրան պրին ստացել է ռեժիսոր Ալիչե Ռոռվակերի իտալա-շվեյցարա-գերմանական «Հրաշքներ» (Le Meraviglie) ֆիլմը, մրցանակը հանձնել է Սոֆի Լորենը:


Լավագույն սցենար մրցանակին է արժանացել Անդրեյ Զվյագինցևի «Լևիտան»-ը: Լավագույն դերասաններ են ճանաչվել Տիմատի Սպոլը («William Turner») և Ջուլիանա Մուրը («Star Card»):