Չինացի դիզայներները լքված տպարանը վերածել են թատերական համալիրի (լուսանկարներ)
Չինական Origin Architect ստուդիայի մասնագետները Պեկինում գտնվող նախկին տպարանի շենքը վերածել են նոր բազմանպատակային թատերական համալիրի, գրում է buro247.ru-ն։
Շենքը գտնվում է Պեկինի արտ-թաղամասերից մեկում, այնպես որ նրա նոր գործառույթը բոլորովին չի զարմացրել տեղացիներին։ Շատ լքված պահեստներ վաղուց արդեն ձևափոխվել են պատկերասրահների և ցուցասրահների։
Ճարտարապետներն ազատել են արտադրական բաժինները՝ վերածելով դրանք լայն սրահների։ Նախագիծն ավարտվել է մի շարք կամուրջներով, որոնք միմյանց են միացնում տարբեր շինություններ։ Ներկայացումների համար չնախատեսված հարթակները վերածվել են պատկերասրահների և ցուցասրահների։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










