Մայքլ Ջեքսոնի հետմահու ալբոմը մեկ շաբաթում գլխավորել է համաշխարհային վաճառքները
Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի 2-րդ հետմահու ալբոմը՝ Xcape-ը, գլխավորել է վաճառքները։ Այդ մասին հայտնում է Media Traffic ընկերությունը, որը մասնագիտանում է երաժշտական ոլորտի համաշխարհային վաճառքների հաշվարկների գծով, փոխանցում է loveradio.ru-ն։
Մեկ շաբաթվա ընթացքում (մայիսի 17-23-ը) Xcape ալբոմը գլխավորել է ամենաշատ վաճառվող ալբոմների ցուցակը։ Վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում հաջողվել է վաճառել մոտ 308.000 սկավառակ։










