Ավելին, քան կարող են ասել բառերը. աշխարհի գեղեցկությունը` National Geographic-ի լուսանկարներում
Երկիր մոլորակը հարուստ է տեսողական գանձերով, որոնք չափազանց գեղեցիկ են բառերով նկարագրելու համար: Այս մասին գրում է Huffington Post-ը` ներկայացնելով տեսախցիկի միջոցով հավերժացված դրամատիկ պահերն ու ամենահետաքրքիր կադրերը:
National Geographic լուսանկարիչները ներկայացրել են մայր բնության, կենդանական աշխարհի ու մարդկանց ներդաշնակությունը պատկերող լուսանկարներ: Lավագույն կադրերն ուղարկվել են Christie's աճուրդի տանը` առցանց աճուրդ կազմակերպելու համար` «Անսահմանություն. լավագույն լուսանկարները National Geographic-ի խմբագրի ընտրությամբ» խորագրով: Լուսանկարները, որոնք ընտրել է ամսագրի ավագ ֆոտո խմբագիր Էլիզաբեթ Քրիստը, պատկերում են առօրյա կյանքի մոգությունը` պարանին կախված գունավոր շորերից մինչև համբուրող փիղը:
![]()


















