«Տանը միայնակ» ֆիլմի գլխավոր հերոսի ուղղությամբ աղբ են նետել գիշերային ակումբում
Սկանդալային դերասան Մաքոլեյն Կալկինը, որը հայտնի է «Տանը միայնակ» ֆիլմից, նախորդ տարի հիմնել է The Pizza Underground խումբը և սկսել ակտիվորեն շրջագայել։ Սակայն Մանչեսթերում նրանց համերգը խափանվել է, գրում է Корреспондент-ը՝ հղում անելով Mirror պարբերականին։
Ըստ տեղեկությունների՝ բրիտանական Zoo ակումբի այցելուները բեմից վտարել են խմբի երաժիշտներին՝ թույլ չտալով նրանց վերջացնել ծրագիրը։ Մաքոլեյնի և նրա գործընկերների վրա նետել են բաժակներ, ալյումինե շշեր և այլ աղբ։
Թե հատկապես ինչն է դարձել նման բացասական արձագանքի պատճառ, չի հաղորդվում։ Երաժիշտները դեռևս չեն մեկնաբանում պատահածը։










