«Իքս մարդիկ» ֆիլմաշարի 7-րդ մասը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 281 մլն դոլար

15:05 • 26.05.14

Հոլիվուդյան հանրահայտ «Իքս մարդիկ» ֆիլմաշարի նոր՝ 7-րդ մասը, որը կոչվում է Days Of Future Past, անցած հանգստյան օրերին համաշխարհային կինովարձույթում հավաքել է 281.1 մլն դոլար՝ գերազանցելով 2009թ. նկարահանված «Ավատարի» ռեկորդը։


Summer blockbuster: X-Men: Days Of Future Past is topping off Memorial Day Weekend by grossing $110 million

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ոլորտի մասնագետների կարծիքով՝ ֆիլմը եկող հանգստյան օրերին ամերիկյան կինովարձույթում կհավաքի 110 մլն դոլար։
 

Աղբյուրը նկատում է, որ Days Of Future Past-ը «Իքս մարդկանց» ֆիլմաշարից ամենահաջողվածն է, որում իրենց դերասանական տաղանդով փայլել են Հյու Ջեքմանը, Իեն ՄըքՔելենը, Պատրիկ Սթյուարտը, Ջենիֆեր Լոուրենսն ու Մայքլ Ֆասբենդերը։

 

Նոր ֆիլմում «Իքս մարդիկ», ովքեր իրենցից մուտացիայի ենթարկված սուպերհերոսներ են ներկայացնում, պատերազմում են Սենտինելների դեմ։

 

The Daily Mail-ը հավելում է, որ 2-րդ տեղում է «Գոձիլան», որն անցած հանգստյան օրերին համաշխարհային կինովարձույթում հավաքել է 31.4 մլն դոլար։

 

Number two: Godzilla, starring Bryan Cranson  and Elizabeth Olsen, is coming in at second in the box office blockbuster ratings with $31.4 million

 

Եռյակը եզրափակում է Դրյու Բերիմորի և Ադամ Սենֆդլերի մասնակցությամբ Blended ֆիլմը, որը նույն ժամանակահատվածում հավաքել է 14.2 մլն դոլար։

 

Not so well: Drew Barrymore and Adam Sandler's comedy Blended is placing third in the box office