Ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը Ջոան Ռոուլինգի վեպը չի էկրանավորի
Մեքսիկացի անվանի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը (հայաստանցի հանդիսատեսին հայտնի է «Ձգողականություն» ֆիլմով) չի էկրանավորի բրիտանացի անվանի գրող Ջոան Ռոուլինգի «Ֆանտաստիկ գազաններն ու նրանց բնակության վայրերը» ստեղծագործությունը, հայտնում է Global Post-ը: Այսպես է Կուարոնն արձագանքել մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն նա զբաղվելու է Ռոուլինգի գործերի էկրանավորմամբ:
Կուարոնն ասել է, որ առաջիկա ամիսներին իր երեխաներին կտանի դպրոց և նրանց համար ամառային զբաղմունք կգտնի: Նա ասել է, որ աայժմ ոչ մի ստեղծագործական ծրագիր չունի:
Ռեժիսորը նշել է նաև, որ իրեն դուր է գալիս Հարի Փոթերի աշխարհը, շատ է սիրում Ջոան Ռոուլինգին, սակայն այժմ նրան չեն գրավում նախագծերը, որոնք կապված են մեծ ծավալով հատուկ էֆեկտների հետ: Նա ասել է, որ նոր է ավարտել հատուկ էֆեկտների կերտման 5-ամյա փուլը՝ նկատի ունենալով իր «Ձգողականություն» ֆիլմը, որն այս տարի «Օսկարի» արժանացավ:
Հայտնի է, որ Warner Bros-ն ամեն դեպքում նախագծում է ֆիլմը թողարկել 2016-ի նոյեմբերին։










