Ֆլորենցիայում վերականգնվել է Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարի ժամացույցը
Ֆլորենցիայում վերականգնվել է Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարի ժամացույցը: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով ANSA լրատվական ծառայությանը:
Ժամացույցի վրա իր մակագրությունն է թողել վաղ Վերածննդի դարաշրջանի Իտալացի նկարիչ Պաոլո Ուչելոն:
Ժամացույցի առավել հետաքրքիր առանձնահատկություններից մեկը 24 ժամյա մեխանիզմն է, ընդ որում՝ ժամացույցի սլաքները շարժվում են հակառակ ուղղությամբ և հաշվարկում են ժամանակը՝ մայրամուտի մեկնարկից սկսած:
Սա աշխարհի նմանատիպ ժամացույցների բազմապիսի օրինակներից մեկն է, և Officine Panerai մեխանիկական ժամացույցների արհեստանոցի հովանավորությամբ վերջինիս մեխանիզմը կրկին գործի է դրվել:
Պաոլո Ուչելոն գործարկել է այն 1443 թվականին, սակայն 1768 թվականին մեխանիզմի բնօրինակը փոխարինվել է 12 ժամյա առավել սովորական մեխանիզմով:










