Էնթոնի Հոփքինսը նկարահանվում է նոր թրիլերում
Հոլիվուդյան աստղ, օսկարակիր Էնթոնի Հոփքինսի մասնակցությամբ նոր ֆիլմի նկարահանումներն անցկացվում են Գերմանիայի Քյոլն քաղաքի որոշ շրջաններում և ուսանողական թաղամասում, գրում է Deutsche Welle-ն։
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, որպես նկարահանման հրապարակ ռեժիսոր Էրեն Կրիվին ընտրել է նաև հայտնի Stiefel գարեջրատունը, ինչի համար քաղաքի իշխանությունները համաձայնել են մի քանի օրով փակել ամենաբանուկ փողոցներից մեկը։
«Autobahn» անվանումով թրիլերում գործողություններն ընթանում են Գերմանիայում։ Համաձայն սյուժեի՝ չարագործները, որոնց դերը կատարում են Էնթոնի Հոփքինսը և Բեն Քինգսլին, իրենց հանցավոր խարդախության մեջ ներառում են 2 զբոսաշրջիկների, ինչից հետո նրանց սկսում են հետապնդել ամբողջ Գերմանիայի տարածքում։










