Ջիմ Քերին դոկտորի գիտական աստիճան է ստացել (լուսանկարներ, տեսանյութ)
Հայտնի դերասան Ջիմ Քերին ԱՄՆ Այովա նահանգի Մահարիշիի անվան մենեջմենթի համալսարանում բեմ է բարձրացել՝ 2014թ. բոլոր շրջանավարտներին հրաժեշտի խոսք ասելու, գրում է segodnya.ua-ն։
Համալսարանում Ջիմ Քերին ստացել է գեղեցիկ արվեստների դոկտորի աստիճան։ Թեև դերասանն այժմ 52 տարեկան է, տարիքը չի խանգարել նրան բարձրագույն կրթություն ստանալ։
«Որոշումները, որոնք կայացնում ենք այսօր, հիմնված են սիրո և վախի վրա։ Մեզանից շատերն ընտրել են այս ուղին վախի պատճառով, որը թաքցրել են պրակտիկ պահանջներով։ Այն, ինչ մենք հիմա իսկապես ցանկանում ենք ստանալ կյանքից, վախենում ենք նույնիսկ խնդրել Տիեզերքից։ Ես կարող եմ ձեզ համար ապացույց լինել, որ որևէ նոր բան անելու համար երբեք ուշ չէ։ Եվ եթե Տիեզերքը չի տալիս ցանկալին հենց այժմ, ապա միայն այն պատճառով, որ նա չափազանց զբաղված է ձեր պատվերը կատարելով»,- ասել է Ջիմ Քերին։













