Մադրիդում Մարկեսի պատվին հրապարակ կամ փողոց կանվանակոչվի
Գաբրիել Գարսիա Մարկեսի պատվին Իսպանիայի մայրաքաղաքում փողոց կամ հրապարակ կանվանակոչվի։ Այդ որոշումը միաձայն ընդունվել է Մադրիդի տուրիզմի, սպորտի, արվեստի հարցերով հանձնաժողովի կողմից։
Թե հատկապես որ օբյեկտը կկրի մեծ գրողի անունը, կորոշվի հանձնաժողովի նիստի ժամանակ, որը կկայանա այս շաբաթ, հայտնում է rosbalt.ru-ն։
Գարսիա Մարկեսը, ով կյանքից հեռացել է ապրիլի 17-ին, դասական էր համարվում դեռևս կենդանության օրոք։ Նա առաջին կոլումբացին էր, ով Նոբելյան մրցանակ է ստացել գրականության ոլորտում։










