Նելսոն Մանդելայի մասին օպերան հետաձգվել է՝ ֆինանսական խնդիրների պատճառով

11:55 • 27.05.14

Հարավաֆրիկյան Հանրապետությունում ֆինանսական միջոցների պակասի պատճառով հետաձգվել է այդ երկրի նախկին առաջնորդ Նելսոն Մանդելայի մասին օպերան, հայտնում է gazeta.ru-ն՝ Channel 24-ին հղումով։

 

Մինչ այդ «Աֆրիկյան օպերա» վերնագրով օպերային ներկայացումը Պրետորիայի պետական թատրոնում ցուցադրվել էր 3 անգամ: Սակայն ընդամենը 3 օր անց ներկայացումը ստիպված էին եղել փակել, քանի որ չկան միջոցներ, որոնցով հնարավոր լինի վճարել արտիստների աշխատավարձը:

 

Թատրոնն իր կողմից մեղադրել է հարավաֆրիկյան Lotto ընկերությանը, որը վճարումները չի կատարել: Օպերային ներկայացման պրոդյուսերը Մանդելայի ազգական Ունաթի Միտիրարան է: 

 

Ապարտեիդի դեմ պայքարի լեգենդ Մանդելան մահացել էր անցած տարվա դեկտեմբերին 95 տարեկանում։