Փոլ Մաքքարթնին բուժվել է և լքել Ճապոնիան

09:32 • 27.05.14

Բրիտանացի ռոք երաժիշտ Փոլ Մաքքարթնին, ով հոսպիտալացվել էր Տոկիոյում վիրուսային վարակի պատճառով, առողջացել է և լքել Ճապոնիան, հայտնել են համերգային շրջագայության կազմակերպիչները, գրում է Взгляд-ը:

 

Կազմակերպիչների խոսքերով՝ Մաքքարթնին «բավականաչափ առողջացել է, որպեսզի թռչի ինքնաթիռով»: Թե ուր է ուղևորվել երաժիշտը, չի հաղորդվում:

 

Ավելի վաղ Մաքքարթնին հիվանդության պատճառով չեղյալ էր հայտարարել չորս համերգ Ճապոնիայում, ինչպես նաև՝ Սեուլում: Հաջորդ ամիս բրիտանացի երաժիշտը մի քանի շոու պետք է ունենա ԱՄՆ-ում: Դրանց չեղյալ հայտարարման մասին դեռ չի հաղորդվել։