Rolling Stones-ը Միք Ջագերի ընկերուհու մահվանից հետո առաջին համերգն է ունեցել

13:25 • 27.05.14

Ամերիկյան The Rolling Stones խումբն իր համերգային շրջագայության շրջանակներում առաջին համերգն է ունեցել խմբի վոկալիստ Միք Ջագերի ընկերուհու մահվանից հետո, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին։

 

Խումբը ելույթ է ունեցել մայիսի 26-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Համերգն այցելել է 20 հազարից ավելի հանդիսատես:
Ավելի վաղ հաղորդվել է, որ խմբի ներկայացուցիչները հայտարարել են իրենց համերգային շրջագայությունը վերսկսելու մասին:

 

Խումբը չեղյալ էր հայտարարել Ավստրալիայում և Նոր Զելանդիայում շրջագայությունը Միք Ջագերի ընկերուհու՝ Լորեն Սքոթի ինքնասպանությունից հետո: Նրա մարմինը հայտնաբերվել էր մարտի 17-ին Նյու Յորքի իր բնակարանում։