Երբ գծանկարները կենդանանում են. իտալացի նկարչի ապշեցուցիչ 3D նկարները (լուսանկարներ)

18:36 • 28.05.14

Ալեսանդրո Դիդին 42 տարեկան իտալացի նկարիչ է, ով ստեղծում է կրեատիվ 3D գծանկարներ հասարակ սև մատիտի և սպիտակ թղթի օգնությամբ։

 

Որոշակի անկյունից դիտելիս թվում է, թե կերպարներն իրական են և դուրս են փախչում թղթի վրայից։ Նման տպավորություն է ստեղծվում լույսի և ստվերի, ինչպես նաև այլ առարկաների՝ մատանի, կոճակ, մատիտ, ռետին, կամ պարզապես ձեռքի օգնությամբ, գրում է 1mpics.com-ը։


«Ես ցանկանում եմ, որ իմ գծանկարները ներկայացնեն այն, որ աչքերը կարող են խաբել ուղեղին և ստիպեն ձեզ հավատալ, որ կան բաներ, որոնք իրականում, սակայն, գոյություն չունեն։ Երբ դուք կռահեք դիզայնի այս տեսակի մեխանիզմները, կհասկանաք, որ նման գծանկարներ ստեղծելն այդքան էլ բարդ չէ»,- պատմել է գծանկարների հեղինակը։