Հոլիվուդում զգացմունքների մասին անիմացիոն մուլտֆիլմ են նկարահանում
Pixar ստուդիան բացահայտել է իր նոր անիմացիոն «Գիտակցության ներսում» նախագծի մանրամասները: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Киноафиша.ru-ին:
Անիմացիոն սյուժեն 11-ամյա Ռեյլիի մասին է, ում կյանքը կտրականապես փոխվում է ծնողների հետ Սան Ֆրանցիսկո տեղափոխվելուց հետո:
Հարմարվել նոր միջավայրին փոքրիկ հերոսուհուն օգնում են զգացմունքները՝ ուրախությունը, վախը, զայրույթը, զզվանքը և տխրությունը:
«Գիտակցության ներսում» անիմացիոն մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2015 թվականի հունիսի 19-ին:










