Gangnam Style՝ 2 տարի և մոտ 2 մլրդ դիտում YouTube կայքում (տեսանյութ)
Հարավկորեացի երգիչ Psy-ի 2012թ. թողարկած Gangnam Style հիթն արդեն մոտ 2 մլրդ դիտում է գրանցել, գրում է mashable.com-ը։
Հայտնի տեսահոլովակը YouTube կայքում տեղադրվել է 2012թ. հուլիսի 15-ին։ Հոլովակի դիտումների քանակը 1 մլրդ-ի է հասել նույն տարվա դեկտեմբերին։ Երգը 31 շաբաթ մնացել է Billboard's Hot 100 երգերի ցուցակում՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
Psy-ի հաջորդ հիթը՝ Gentleman, ներառվել է YouTube-ի ամենահայտնի տեսահոլովակների շարքում 7-րդ հորիզոնականում՝ մոտ 700 մլն դիտումով։










